Ես դեմ եմ քվեարկելու հանրաքվեին, եթե անգամ ԲՀԿ-ն լինի կողմ, հայտարարել է այդ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ Սահմանադրության հանրաքվե անցկացնելու մեծամասնության որոշումը հակասահմանադրական, հակաօրինական է: Գևորգ Պետրոսյանի դիրքորոշումը խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թե՛ ներսում առկա որոշակի հարաբերական իրավիճակի մասին, թե՛ նաև այն հարաբերականության մասին, որում հայտնվել է այդ քաղաքական ուժը ստեղծված իրավիճակում:
«Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցել խորհրդարանում հարցի քվեարկությանը՝ ի տարբերություն դեմ քվեարկած ԼՀԿ-ի: ԲՀԿ այդ դիրքորոշումը, անշուշտ, շփոթմունքի դրսևորում է: Կուսակցությունը, անկասկած, լավ պատկերացնում է, որ գործընթացը էապես սահմանափակում ու սեղմում է այն ուժերին, որոնք գտնվում են նոր և հին իշխանությունների միջև:
Սակայն այդ հանգամանքը ԲՀԿ պարագայում ունի երկակի իմաստ կամ երկշերտ նշանակություն՝ այն առումով, որ կուսակցությունը, միևնույն ժամանակ, նաև զգալի թելերով է կապված նախկին իշխող համակարգին, որքան էլ փորձում է տարանջատվել այդ համակարգից: Իսկ այդ թելերը վճռորոշ պահերին թողել և թողնում են ազդեցություն «Բարգավաճ Հայաստանի» վարքագծի վրա, այդ թվում՝ բերելով ներքին միատարրության առնվազն ցնցումների: Դրա դրսևորումները եղել են թե՛ նախկին իշխանության, թե՛ հետհեղափոխական շրջանում:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում