Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության քարտուղար․ «Ֆրակցիայով ամենրոպեական ռեժիմով քննարկում էինք հարցը ու չհասցրինք գրանցվել ելույթների համար»․ «Հրապարակ»

Փետրվար 08,2020 12:51

Իշխանության կողմից սահմանադրական հանրաքվեի վիճահարույց, իսկ իրավաբանական հանրույթի կողմից «հակասահմանադրական» բնորոշումը ստացած գործընթացը կասեցնելու պատմական հնարավորություն կա։ Եվ այն հանրապետության նախագահի ու ԱԺ ընդդիմության ձեռքում է։

Ո՞րն է ԲՀԿ-ի դիրքորոշումը եւ հետագա քայլը, երեկ պարզեցինք խմբակցության քարտուղար Արման Աբովյանից․ «Այո, հանրաքվեն ժողովրդավարության արտացոլման բարձրագույն տարբերակն է, որին ոչ մի գիտակից մարդ չի կարող դեմ լինել։ Բայց դրա հետ մեկտեղ կան բովանդակային խնդիրներ, որոնք բացահայտվել են վերջին օրերին, եւ իրավական բանավեճ է գնում դրա շուրջ։ Իրավական բանավեճի հանգուցալուծումը կարող են լինել նույն միջազգային կառույցների եզրակացությունները, ինչու ոչ՝ նույն Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԱՀԿ-ի»։

Ի դեպ, ԱԺ-ի կողմից հանրաքվեի որոշումն ընդունելուց հինգ պակաս ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարությամբ ՀՀ իշխանություններին կոչ արեցին՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին, կարծիքի համար։ Արման Աբովյանը վստահ է, որ իշխանությունը կդիմի՝ կարծիք ստանալու։ Իսկ եթե չդիմի՞… «Եկեք «եթե»-ներով չխոսենք»։ Հարցրինք՝ չե՞ն վստահում իրենց իրավաբաններին, ԲՀԿ-ն չունի՞ իրավաբաններ։ «Խնդիրը թիմը չէ, տարբեր թիմի տեսլականներ կան, մեզ համար կարեւոր է հասնել ոսկյա միջինին»։

Փաստն այն է, որ ԲՀԿ-ն անգամ ռիսկ չարեց ելույթներ ունենալ, ուր մնաց Նիկոլ Փաշինյանի հայտնի սպառնալիքից հետո՝ «ովքեր կխոչընդոտեն գործընթացը, կճանաչվեն հակապետական ուժեր», գնա Փաշինյանի կամքին հակառակ։ «Միտումնավոր ոչ մի բան չի եղել, պարզապես ֆրակցիայով ամենրոպեական ռեժիմով քննարկում էինք հարցը ու չհասցրինք գրանցվել ելույթների համար»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829