Մարտի 15-ին Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Արշալույսում, Արագածում և Շահումյանում նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն կայանալու։ Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից հանվել է: Մարտի 15-ին ընտրություններ կկայանան միայն 4 համայնքում։
Պարզվում է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին կայացված իր որոշումը, որով մարզի նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ էին նշանակվել։
Նշենք, որ Արմավիրի մարզի նշված երեք համայնքներից ամենաինտրիգային ընտրությունը սպասվում էր Արշալույս համայնքում, որի ղեկավարը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Զարզանդ Գրիգորյանը, որի հրաժարականի պահանջով ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում և, ի վերջո, հարուցվեց քրեական գործ, և համայնքապետի լիազորությունները կասեցվեցին։
Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքների միավորման դեպքում էլ է առաջադրվելու։ «Միավորեն, չմիավորեն՝ առաջադրվելու եմ։ Բոլոր պարագայում առաջադրվելու եմ»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել որևէ այլ հարցի, այդ թվում՝ կո՞ղմ է արդյոք համայնքների միավորմանը, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում