Ոչ մի կերպ Հայաստանում կյանքը չի հանդարտվում եւ խաղաղ ստեղծարար հունի մեջ չի մտնում։ 2018 թվականի հեղափոխությունից, ապա դեկտեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, թվում է, պետք է սկսվեր աշխատանքի լծվելու, հեղափոխական թոհուբոհից ազատվելու եւ երկիրը շենացնելու ժամանակաշրջանը, երբ մինչեւ հաջորդ ընտրություններ հսկայական ժամանակ կա, եւ նախընտրական գզվռտոցն ու ներքաղաքական պայքարը կարող են հետին պլան մղվել, բայց պարզվեց՝ մենք մտել ենք պերմանենտ ցնցումների ու հեղափոխության մի հարատեւ շրջան, որը չի ուզում իր տեղը զիջել խաղաղ կյանքին ու ժրաջան աշխատանքին։
Եվ այդ շրջանի կանոնների մեջ են մտնում ինչպես ատելության խոսքի աննահանջ հաղթարշավը, այնպես էլ Սահմանադրական դատարանի դեմ անհասկանալի պայքարը, սեւերի ու սպիտակների բաժանելու, քրեական գործերով քաղաքական խնդիրներ լուծելու մարտավարությունը։
Հիմա էլ մտնում ենք սահմանադրական հանրաքվեի փուլ, որը հաստատապես մի քանի ամիս կտեւի՝ նորից մեզնից խլելով աշխատելու, ապրելու, արարելու համար նախատեսված թանկ ժամանակը, նյարդերն ու եռանդը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում