«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը իրենց մոտ է հրավիրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին:
Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Եվ, ահա, այս ամենից հետո նա նաեւ հրավիրել է Վերահսկող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, որ ավագանու նախկին անդամի հետ քննարկում է եղել:
«Այո, քննարկում տեղի է ունեցել: Քննարկել ենք նրա գրառումը եւ արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում»,-նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում