Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվությունը չի հակասում ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքին․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 08,2020 11:20

Վալերի Պերմյակովի գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվությունը չի հակասում ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքին:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող Ռուսաստանի դաշնային գործակալությունը՝ Ռոսկոմնադզորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ մերժել էր տեղեկատվություն տրամադրել Պերմյակովի գտնվելու վայրի, իրականացվող պատժի տեսակի եւ առողջական վիճակի վերաբերյալ՝ հղում անելով Ռուսաստանի «Անձնական տվյալների մասին» օրենքին:

«Անձնական տվյալների մասին» օրենքի 6-րդ հոդվածում հիշյալ նպատակները սահմանող և թվարկող 11 կետերից 8-րդում նշված է, որ անձնական տվյալների մշակում, առանց անձի համաձայնության, իրականացվում է այն պարագայում, եթե դա անհրաժեշտ է լրագրողին կամ լրատվության միջոցին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Ասել է թե Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը, տվյալ պարագայում հիմք չուներ հղում կատարելով «Անձնական տվյալների մասին» օրենքին, մերժել տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին:

ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ խնդրի հետ կապված նույնատիպ մեկնաբանություն է տալիս նաև Մոսկվայում գործող «АРМРОСС» ռուս-հայկական իրավաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը: Ըստ իրավաբանի՝ Վալերի Պերմյակովի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չտրամադրելը կարող ենք օրենքի խախտում որակել, քանի որ ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքը հստակ չի սահմանում, թե դատապարտյալին վերաբերող որ տեղեկատվությունն է համարվում անձնական տվյալ, որը՝ ոչ:

«ՌԴ օրենքը քրեակատարողական հիմնարկների մասին պարզ սահմանում է, թե դատապարտյալին վերաբերող ինչ կարգի տեղեկություններն են համարվում անձնական տվյալ: Նման տեղեկությունների շարքում դասվում են նյութերը, որոնք ստացվել են լուսանկարահանման, տեսա-ձայնանկարահանման և մատնահետքերի հավաքագրման արդյունքում, իսկ ձեր լրատվամիջոցի կողմից պահանջած տեղեկատվությունը ոչ մի կերպ այդ շարքում դասել հնարավոր չէ»,- շարունակելով միտքը՝ պնդում է իրավաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:

 

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829