Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդիկ որեւէ դատարանում պետք է ոչ թե հակառակ կողմերում լինեն, այլ դաշնակից․ «Ազգ»

Փետրվար 08,2020 11:00

Հայաստանում ամենազբաղվածն այսօր դատավորներն են: Գրեթե բոլոր դատարաններում գործերի տեղատարափ է, ընդ որում՝ միեւնույն գործը կարող է լինել տարբեր ատյանի դատարաններում: Բայց այս ամենի մեջ մի գործ ինձ ամենավտանգավորն է թվում: Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ դատի է տվել Սեւազգեստ մայրերին: Հիշեցնեմ՝ Սեւազգեստ մայրերը ղարաբաղյան պատերազմում կամ խաղաղ պայմաններում բանակում որդի կորցրած ծնողներն են: Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ հիմա նրանցից պահանջում է, որ ներողություն խնդրեն, քանի որ սեւազգեստները վիրավորել են իրենց արժանապատվությունը՝ ըստ իրենց պղծելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը, դժգոհելով նրանից, որ կառավարությունը որոշել է ֆինանսական փոխհատուցում տրամադրել իրավահաջորդներին: Հենց այդ նույն որոշումն էլ վրդովեցրել է սեւազգեստ մայրերին: Ընդ որում, նրանք ամենեւին չեն պահանջում, որ կառավարությունը չփոխհատուցի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, այլ պահանջում են, որ պետությունն իրենց չմոռանա:

Չգիտեմ, թե այս գործը ի՞նչ ընթացք կստանա դատարանում, բայց միայն այն փաստը, որ այսպիսի գործ կա՝ խիստ վտանգավոր է: Այսինքն՝ ի՞նչ պետք է պարզի դատարանը, կողմերից որի դժբախտությունն է ավելի մե՞ծ, պետական նշանակություն ունեցո՞ղ, փոխհատուցման արժանի՞: Լավ ի՞նչ տարբերութուն կարող է լինել ծնողի համար, թե ինչ պայմաններում է զոհվել-մահացել իր զավակը՝ պատերազմո՞ւմ, խաղաղ բանակո՞ւմ, հանրահավաքի՞ն, ոստիկանության հետ բախումների ժամանա՞կ, թե՞ ուղղակի փողոցում քայլելիս: Նույն ցավը չի՞ ապրելու, որեւէ փոխհատուցումից չամոքվող ցավն, ի դեպ: Այս մարդիկ որեւէ դատարանում պետք է ոչ թե հակառակ կողմերում լինեն, այլ դաշնակից, որովհետեւ ընդհանուր ցավ ունեն, քանի որ պատերազմն ու քաղաքականությունը կերել են իրենց զավակներին:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829