Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Մարգարիտ Եսայան․ «Պատահական չէ, որ բոլոր ֆաշիստական գործողությունները պատմության ընթացքում տեղի են ունեցել հենց ժողովրդի անունից»․ «168 ժամ»

Փետրվար 08,2020 10:36

Հայաստանում տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, և երկու տարի անընդմեջ երկրում ընթացող հակապետական զարգացումները հասան իրենց կուլմինացիային, իսկ իշխող ուժը թաղեց և՛ ժողովրդավարությունը, և՛ մարդու իրավունքները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ օրվա իշխանության ղեկը ստանձնած անձը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու և շարունակելու է նույն ոճով և բառապաշարով իր գործունեությունը։

«Շարունակելու է այնքան, քանի դեռ հասարակության առողջ մտածող հատվածը չի մերժել այն անձին, որը պետությունը տանում է կործանման։ Ամենևին չմտածեք, որ ես՝ լինելով նախկին ուժի անդամ, այլ մտածմունք ունեմ, ո՛չ, ես սառնասրտորեն եմ գնահատում իրավիճակը և փաստում, որ երեկ մեր երկիրը խայտառակ եղավ, քանի որ նա (Նիկոլ Փաշինյանը,- Ա.Ս.) սառնասրտորեն իրականացնում է իր մոլագար ցանկությունը և երկիրը վարի է տալիս։ Ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չհակադարձեցին այս ամենին, իհարկե՛, բացառություն կազմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա շատ լավ դաս տվեց վարչապետին։ Եթե ավելի վաղ ասել էի, որ Մարուքյանի հետ ես կռիվ չեմ գնա, ապա հիմա կնշեմ՝ երեկվա Էդմոն Մարուքյանի հետ ես կռիվ կգնամ, որովհետև երեկ նա այլ բան ցույց տվեց»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Հանրապետական նախկին պատգամավորը, ում համոզմամբ՝ իրենք արդեն վճարել են իրենց կատարած բոլոր ձախողումների համար՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին, վստահեցնում է՝ 2018 թվականից հետո երկրում ընթացող բոլոր զարգացումների միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են։

«Երբ անընդհատ ասում են, որ՝ սա կամ այն հանուն ժողովրդի ենք անում, իրենք քողարկում են իրենց բռնապետական նկրտումներն այդ ժողովրդի անվան տակ, պատահական չէ, որ բոլոր ֆաշիստական գործողությունները պատմության ընթացքում տեղի են ունեցել հենց ժողովրդի անունից»,- ընդգծեց Եսայանը։

Վերջինը վստահեցնում է՝ կառավարության ղեկավարն ունի հոգեբանական և մարդկային շեղումներ, իսկ դա ակնհայտ երևաց այն ժամանակ, երբ կառավարության նիստի ժամանակ նա հրահանգեց ԱԱԾ-ին գտնել սատանային։

«Ես մի հայտարարություն եմ ուզում անել. դա իմ անձնական համոզմունքն է։ Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը գտել է սատանային, դա ՀՀ այսօրվա վարչապետն է, նրա մեջ է գտել, պարզապես, հասկանալի պատճառներով՝ չի հրապարակել»,- ասաց Եսայանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դե հիմա էլ պատրաստ եղեք պատասխան տալու իշխանությունը սատանային հանձնելու համար…բա?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829