Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու քաղաքապետարանը թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանի նկարով ամսագրի շապիկը փակցնել գովազդային վահանակներին

Փետրվար 07,2020 23:33

Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են, թե Մենուա Հարությունյանին ինչու թույլ չեն տվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարով «Դե Ֆակտո» ամսագրի շապիկը փակցնել քաղաքում գովազդային վահանակների վրա:

Դեռ հունվարի սկզբին Մենուա Հարությունյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ինքը  Նիկոլ Փաշինյանի նկարը դրել էր «Դե Ֆակտո» ամսագրի շապիկին ու այդ շապիկը փակցրել Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին.  «Իսկ այսօր, երբ Նիկոլն ա իշխում, ինձ թույլ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի նկարով նույն «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել՝ Երևանում առկա վահանակների վրա …Նույն «Դե Ֆակտո» ամսագրի շապիկը, որի վրա այլ մարդ է փակցված, թույլ տալիս են վահանակներին տեղադրել , իսկ Նախագահ Քոչարյանի դեպքում թույլ չեն տալիս…

Սա է Նիկոլի ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին պատկերացումները… »:

Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ «Անհրաժեշտ է ներկայացնել գովազդային ուրվանկարում առկա «Տարվա գիրք 2019» բովանդակությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829