Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ ՍԴ դատավորներին. «Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը»

Փետրվար 07,2020 23:45

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ՍԴ դատավորներ, 2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու դատական իշխանության մեջ շարունակում են պաշտոնավարել շատերը:

Իշխանությունը փորձեց հնարավորը՝ անգամ հանրային ընկալումներում խոցելի առաջարկների միջոցով ձեզ ինքնակամ հեռանալու հնարավորություն ընձեռելով։ Դուք այսօր էլ ունեք այդ հնարավորությունը՝ երկիրը չկանգնեցնել ակնհայտ արդյունքով երկընտրանքի առաջ, և արժանապատիվ հեռանալ։ Հայաստանում գործող գրեթե բոլոր և ԱԺ-ում ներկայացված 3 կուսակցություններն էլ կողմ են ՍԴ կազմի փոփոխությանը, դեմ են միայն փոփոխության ձևերին։

Ձեր մնալուն կողմ են նախկինները, որ քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելով հեռացան, բայց ձեզ հորդորում են մնալ մի խրամատում, որից իրենք առաջինը դուրս եկան: Հասկանալով նաև ձեր անձնական կյանքին խառնվելու, ոստիկանական մեթոդներով ձեզ որոշում պարտադրելու մեթոդներից ձեր բնական վիրավորվածությունն ու նեղացածությունը, այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետությունը արհեստական հակադրությունից և ցնցումներից հետ պահելու գիտակցությունը գերակշռող կլինի։ Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829