Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը կբողոքարկի դաշնակցական նախկին պաշտոնյանին ազատ արձակելու որոշումը

Փետրվար 07,2020 20:55

Ինչպես տեղեկացրել ենք, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, որոշ ժամանակ տնօրենի ժ/պ աշխատած դաշնակցական Գևորգ Ալեքյանի խափանման միջոցը փոխվել է․  նա  կալանավորումից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` 11 դրվագ`  տարբեր չափերի կաշառք ստանալու փաստով:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունն այսօր ստացել է կալանքը գրավով փոխարինելու դատական ակտը, պատրաստվում են սեղմ ժամկետում բողոք ներկայացնել Վերաքննիչ քրեական դատարան։

«Մենք այսօր ստացել ենք «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  նախկին տնօրենի պաշտոնակատարի վերաբերյալ դատարանի որոշումը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Նշված դատական ակտը ուսումնասիրվել է մեր կողմից, ինչի արդյունքում գտել ենք, որ այն հիմնազուրկ է,  չի բխում կալանք կիրառելու ՀՀ օրենսդրության կանոններից և Վճռաբեկ դատարանին վերաբերելի որոշումներից, հետևաբար արդեն իսկ նախապատրաստում ենք վերաքննիչ բողոք, ինչը Վերաքննիչ քրեական դատարան կմուտքագրվի ամենասեղմ ժամկետում՝ մոտ օրերս»,-հայտնեց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829