«Բանակցություններ են ընթանում «ՍՈՒ»-երի հերթական խմբաքանակի համար: Մյուս խմբաքանակների վերաբերյալ հիմնական ուղղվածությունը, որը ներկայացված է բանակի կողմից, հակատանկային պայքարի ժամանակակից միջոցներն են, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ ԶՈՒ-ի կողմից սպառազինության նոր ձեռքբերումների հեռանկարներին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: «Հիմնականում այդ ուղղություններով ենք աշխատում՝ որակական ավելի նոր ցուցանիշներ արձանագրելու համար»,-նշեց նա: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ-ն ռուսական կործանիչների խմբաքանակ է ձեռք բերել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ