«Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Զորամասն, իհարկե, էլիտար է, որովհետեւ էլիտար խնդիրներ է կատարում իր կրակային հզորությամբ: Այն այս պահին մարտական հերթապահություն է կատարում: Արցախում ծառայում են, ասում եք՝ Արցախում են ծառայում…»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Արցախի այն զորամասը, որտեղ վերջերս մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը, «էլիտարի» համբավ ունի, եւ որ այդտեղ միանգամից մի քանի պաշտոնյաների եւ օլիգարխների որդիներ են ծառայում, ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նա շեշտեց, որ ցանկացած զինծառայող ունեցող զորամաս դիտարկելիս հնարավոր է գտնել երկու հոգու, որոնք կապված են որեւէ անձի հետ՝ ազգակցական կամ այլ կապերով. «Նույն կերպ ցանկացած պաշտոնյայի հետ կապված զինվորների կգտնեք, այդ թվում՝ ինձ հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ