Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդին խնդրեմ գա սպանի, որ զոհերի քանակն ավելանա՞». ԳՇ պետը՝ լրագրողին

Փետրվար 07,2020 19:25

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ այն փաստին, որ միայն հունվար ամսին ՀՀ ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում չորս զոհ է եղել. «Եթե իրավապաշտպանները քննադատում են, դա իրենց գործն է, բան չունեմ ասելու: Խնդիրներին ծանոթ մարդն այդպես չի ասի: Իրավաբանները թող աջակցեն մեզ: Խնդիրը հետեւյալն է: Ցանկացած զարգացած երկրի բանակ, որը խնդիր է կատարում, համեմատեք նրանց ինքնասպանության թվերի հետ: Իհարկե, արդարանալու համար չեմ ասում, ունենք բացթողումներ, բայց հրապարակումները, թե որեւէ մեկն իր տեղում չեն…մենք ամենից լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները»:

Արտակ Դավթյանի բնորոշմամբ՝ երբ վարչապետը հայտարարեց, որ նախորդ տարի բանակում զոհերի թիվը նվազել է, դրանից աղմուկ բարձրացավ. «Որ զոհերը քիչ են, ասենք շա՞տ են…Իսկապես քիչ էին նախորդ տարի: Մեր նպատակը կլինի, եթե առհասարակ զոհեր չլինեն: Եթե դուք ձեւը գիտեք, եկեք միասին անենք, ձեւը գտնենք, աշխարհի մյուս բանակների վրա էլ այդ ձեւը տարածենք»: Դավթյանը հավելեց, որ խաղաղ պայմաններում զոհերի թվի կրճատման ուղղությամբ աշխատում են, բայց բանակը դա ցուցադրական անելու խնդիր չունի:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ այս տարվա հունվարին եւ նախորդ տարի խաղաղ պայմաններում զոհվածների թիվն ավելի մեծ է հակառակորդի կրակոցից զոհվածների թվից, Դավթյանը հարցադրում արեց. «Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդին խնդրեմ գա սպանի, որ քանակն ավելանա՞: Բնական է, որ այդ ուղղությամբ աշխատանք է արվել, եւ քանակը նվազել է: Նույն վիճակն էլ մյուս ոլորտներին է վերաբերում: Ավտովթարներից զոհվածների թիվը եւս նվազել է: Էլի եմ ասում՝ շատ ցավալի է, եթե ձեւը գիտեք՝ մեզ էլ ասեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829