Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը

Փետրվար 07,2020 17:46

Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից

Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի»  գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում է, որ Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին  ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի   ու ծրագրերի վրա: Եվրոպական և միջազգային գործընկեր կառույցները ուշադրություն են սևեռում գաղափարական պայքարից դեպի միջանձնային պայքարի անցման, ինչպես նաև  սայթաքելու հնարավորության վրա՝ հորդորելով լիցքաթափել  իրավիճակը և երաշխավորել սահմանադրության  բնականոն գործունեությունը:

«Ժառանգությունը» համոզված է, որ  2015 թ. ժողովրդի կողմից մերժված, կեղծված սահմանադրությունը միանշանակ պետք է փոփոխվի  քաղաքական համերաշխության մթնոլորտում՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար պարտադիր է իշխանության բոլոր թևերի միջև հակակշիռների գործուն մեխանիզմների և փոխվերահսկողության օրենսդրական ապահովումը:

«Ժառանգություն»  կուսակցությունը  կոչ է անում ՀՀ իշխանության բոլոր թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը հաստատել  փոխգործակցության մթնոլորտ: Գործադիր իշխանությունը  բարեփոխումներն ավարտին հասցնելու լուրջ առաքելություն ունի, համախմբելու ժողովրդավարական և իրավական Հայաստանի կայացմանը հավատարիմ գործունակ բոլոր ուժերին, այլ ոչ թե հասարակությունը կրկին բաժանել սևերի և սպիտակների: Այս ճանապարհին մեր անվերապահ պատրաստակամությունն ենք արտահայտում աշխատելու և գործնական քայլեր կատարելու: Թույլ չտա՛նք Հայաստանի Հանրապետությանը շեղելու «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից:

«Ժառանգությունը» նշում է, որ մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը, որի կամքն արտահայտել է գործող իշխանությունը՝ կազմելով հանձնաժողով, դրա շնորհիվ կբարեփոխվի նաև ՍԴ-ին վերաբերող հոդվածների համախումբը: Այսօր առաջարկվող հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն:

«Ժառանգություն» կուսակցություն   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829