«Մենք ուսումնասիրել ենք մարզում արձանագրված խուլիգանության դեպքերը։ Ուսումնասիրմամբ փաստվել է, որ խուլիգանության դեպքեր արձանագրվել են գիշերային ակումբներում, հիմնականում ժամը 23․00-ից հետո։ Մեր կողմից քննության առարկա դարձնելով այդ հանգամանքը՝ միջնորդագիր եմ հասցեագրել Գյումրու քաղաքապետին, որի արդյունքում «Ռելաքս» գիշերային ակումբի աշխատանքը դադարեցվել է, իսկ «Աուրա» գիշերային ակումբի աշխատանքը սահմանափակվել է, «Դայմոնդ» գիշերային ակումբի հետ կապված էլ կա քրեական գործ, ուշադրության թեմա ենք դարձրել այս ակումբը», -ասաց դատախազը։
Aravot.am-ի հարցին՝ մարզի տարածքում կա՞ն հյուրատներ, որոնք փակվել են մարմնավաճառության որջի վերածելու պատճառով, դատախազն ասաց, որ 2019 թվականին ընթացքում նման դեպք չի արձանագրվել։
«Ես ստացել եմ մարզի տարածքում գործող բոլոր հյուրատների և հյուրանոցների ցանկը, այն համապատասխան գրությամբ ուղարկել եմ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին և պահանջել եմ, որ մանրամասն, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ տանեն պարզելու նման դրսևորումներ մասին։
Կան որոշակի տվյալներ, դրանց հիման վրա են ուղարկվել գրություններ, որպեսզի ձեռնարկվեն օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ այդ տվյալները օրենքով նախատեսված կարգով արձանագրելու համար», -տեղեկացրեց դատախազը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ