Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից. հայտարարություն

Փետրվար 07,2020 16:56

Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ

Ռուբեն Մելիքյան, իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829