Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները 

Փետրվար 07,2020 16:38

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները «Շահավետ» ավանդի շրջանակներում և ավանդաբար անցկացրել վիճակահանություն:

«Շահավետ Ամանոր» ակցիան մեկնարկել է 2019 թվականի վերջին և նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակցիայի ընթացքում (25.11.2019 – 30.12.2019) ձևակերպել են ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 1 տարի ժամկետով` տոկոսագումարների ստացումով ավանդի ժամկետի ավարտին: Հաճախորդները ստացան տարեկան 10% բարձրացված տոկոսադրույք (տարեկան եկամտաբերությունը` 9,9%) և հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը:

Համաձայն խաղարկության, որը հեռարձակվել է Բանկի ֆեյսբուքյսն էջի ուղիղ եթերով, 10 հաջողակներ իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց ստացան աննախադեպ բարձր տարեկան տոկոսադրույք` 20% (տարեկան եկամտաբերությունը` 19,95%): 20% տոկոսադրույքը կհաշվարկվի ավանդի ժամկետի վերջում` ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի չափով ավանդի գումարի նկատմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և պատրաստում նոր հետաքրքիր և եկամտաբեր խաղարկություններ իր հաճախորդների համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829