14:00-ից Ազգային ժողովում ընթանում է 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Հանձնաժողովականների հարցերին այս անգամ պատասխանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի պետ Արտակ Դավթյանը, որն ապրիլյան դեպքերի ժամանակ ԳՇ օպերատիվ վարչության պետն էր:
Դավթյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 24-ին:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստում ներկայացել էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ