Փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 քմ) ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը (25 հատ տուֆ):
Կարդացեք նաև
ԱԻՆ հաղորդագրություն