Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառի թալանման պրոցեսը կտրուկ կանգնեցրինք. Տավուշի մարզպետ

Փետրվար 07,2020 14:33

Անցյալ տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը համարում է անտառի կառավարման ոլորտում կատարված փոփոխությունը: Այսօր հրավիրած ասուլիսում Հայկ Չոբանյանն ասաց, որ բնապահպանական ոլորտում կատարել են արմատական փոփոխություն, այնպիսի փոփոխություն, որը որ չի եղել Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում:

Ըստ մարզպետի, 30 տարվա ընթացքում, տարեցտարի, անտառի թալանն ավելի «գազանաբար բնույթ» է կրել. «Նախորդ տարի մենք կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը: Այս պրոցեսը կանգնեցնելը հեշտ չէ, որովհետեւ հնչել են կարծիքներ, որ այս ոլորտում տարեկան շրջանառվել է տարեկան 5 հարյուր միլիոն դոլար «սեւ» եկամուտ։ Սա նշանակում է, որ այս գործընթացը, որը սկսվեց եւ հաջողությամբ պահվում է, 5 հարյուր միլիոն դոլար «սեւ» եկամուտ ձեւավորող եւ արդեն տասնամյակներ ձեւավորված կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց է։ Այսօր մենք շարունակում ենք մեր հաստատակամ քայլերը այն առումով, որ վաղը՝ 2020 թվականին արձանագրենք, որ անտառը պահվում է ոչ թե ուժային կառույցների մասնակցությամբ, այլ՝ պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ, որի նպատակը հենց անտառի պահպանումն ու կառավարումն է»:
Մարզպետի խոսքով, անտառպահպանության գործում դեռեւս ներգրավված են ոստիկանությունը, այլ ուժային կառույցներ:

Նա ասաց, որ թույլ չեն տալու, որպեսզի այս անիվը հետ գնա. «Հայաստանում անտառները այլեւս գտնվում են պետական բացարձակ հոգածության ներքո, մեր երկրում ապօրինի անտառհատում չի լինելու: Մենք կարողացել ենք առնվազն տասնապատիկ կրճատել ապօրինի անտառհատման ծավալները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829