Sputnik. Քաղաքական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։
Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը։
RT-ի աղբյուրը հայտնում է, որ Սողոմոնյանը կներգրավվի վերլուծական կոնտենտի աշխատանքներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սողոմոնյանը հաստատեց համագործակցության մասին տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։