Փետրվարի 6-ին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ «Կոնտինենտ» հյուրանոցի մուտքի մոտ, հարձակում են գործել «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և նրա փաստաբան Մարինա Դուբրովինայի վրա:
Փաստաբան Դուբրովինան ծեծի է ենթարկվել: Հարձակումն իրականացրել են մի խումբ անհայտ տղամարդիկ և կանայք, հարվածներ հասցրել են հիմնականում կանայք: Հարձակում գործած անձիք տեսանկարահանել են իրենց գործողությունները: Միլաշինան և Դուբրովինան դիմել են Չեչնիայի իրավապահ մարմիններին:
Միլաշինան, որը Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մի շարք հետազոտությունների հեղինակ է, նախկինում բազմիցս հայտարարել է, որ սպառնալիքներ է ստանում Չեչնիայի իշխանություններից և անձամբ Ռամզան Քադիրովից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ