Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:
Կրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:
Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.
Կարդացեք նաև
v միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
v խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
v օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
v լվանալ ձեռքերը տուն մտնելիս և սնունդ ընդունելուց առաջ,
v գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
v եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ և չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
v եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
Առողջապահության նախարարություն