Երկար փնտրտուքներից հետո, կարծես իշխանությունը գտել է ելք ու եւ կազմակերպում է վերջնական գրոհը: Ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ այդ գրոհի ճանապարհին:
Երկրորդ. Խորհրդարանական ընդդիմությունն ամբողջ կազմով ստորագրի և դիմի ՍԴ։ Հակամարտությունը մտել է վճռական փուլ, կողմերից ոչ մեկը մյուսին չի խնայելու։ Չի փորձելու պահել մյուս թիմում ներդրված ականներին։ Հայտնի է, որ ներկայումս կան հարուցված բազում քրեական գործեր եւ արգելանքներ Ծառուկյանի բիզնեսների վրա։ Այս վերջին գործոնը դեր կխաղա ԲՀԿ-ի դիրքորոշման վրա։ Կախված գործերի լրջությունից, Ծառուկյանը պետք է ընտրություն անի, որ կողմից է սպառնում ավելի շատ վտանգներ։ Իսկ այն, որ նա միշտ իր բիզնեսի համար ընտրում է չարյաց փոքրագույնը, վաղուց ապացուցման կարիք չունի։
Երրորդ. Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԱԺ ընդունած օրենքը։ Փաշինյանը շտապեց տեղեկացնել, որ կա լիարժեք փոխըմբռնում ներքաղաքական հարցերի շուրջ։ Բայց Սարգսյանը բավական բարդ և խորամանկ ախոյան է եւ սպասելու է մինչն վերջ հասկանալու, թե կողմերից որի հնարավորություններն են ավելի մեծ հաղթանակի հասնելու գործում։ Եթե Սարգսյանը տեսնի բարդություններ և ձախողվելու հեռանկար, ապա անգամ նախնական տրված խոստումը որևէ նշանակություն չի ունենա։
Չորրորդ. Միջազգային հանրության արձագանքը։ Լինելու է միջազգային շատ կոշտ արձագանք, բայց իշխանության վճռականությունից ու քաղաքական կամքից է կախված, թե ինչպես կհաղթահարվի այդ փուլը։ Դիվանագիտական շատ լուրջ հմտություններ են անհրաժեշտ, որ հնարավորինս կարճ եւ առանց հետևանքների մնա այդ արձագանքը։
Կարդացեք նաև
Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում