Լրահոս
Օրվա լրահոսը

Օրումեջ մատնագրեր են գրում կամ Մոսկվա՝ «հավաստի տեղեկություններ ներկայացնելով», թե այս իշխանություններն արեւմտամետ են. «Հայկական ժամանակ»

Փետրվար 07,2020 12:44

Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հանրությանը հիշեցրեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «համազգային 6 կոնսենսուսները», ու շատերի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ ենթատեքստ ուներ այդ հիշեցումը։ Ըստ երեւույթին պատճառներից մեկն էլ այն էր, որ օգոստոսի 5-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել՝ հատկապես ներքաղաքական լարվածության եւ իշխանությունների դեմ նախկինների սանձազերծած քարոզչական պատերազմի առումով, եւ այս համատեքստում «համազգային 6 կոնսենսուսները» նորովի ընկալելու անհրաժեշտություն կա։ Այն իմաստով, որ անցած 6 ամիսներն ավելի բացահայտորեն ցույց տվեցին՝ այդ կոնսենսուսները հասարակության համար ընդունելի են, իսկ նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների համար՝ ոչ։

Անդրադառնանք հերթով։ Կոնսենսուս առաջին. բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։ Նախկինները դա չէին բացառել ու լավ էլ կիրառում էին։ Քոչարյանի թիկնապահներն, օրինակ, ծեծելով մարդ էին սպանում, իսկ Սերժ Սարգսյանի օրոք դիմակավորված խուժանը (այդ թվում՝ պետական պաշտոնյաներ) հարձակվում էր ցուցարարների վրա ու մահակներով ծեծում։ Այսինքն` բռնությունը ներքաղաքական հարցերի լուծման գործիք էր։

Կոնսենսուս երկրորդ. ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտումն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Նախկինների ժամանակ դա միակ եւ նույնիսկ հիմնական աղբյուրը չէր, այլ աղբյուրներ էլ կային։ Օրինակ՝ համարյա բացահայտորեն բաժանվող ընտրակաշառքը, ահաբեկումները, հանրապետությունից բացակայողների ձայները, թվանկարչությունը եւ այլն։ Համաձայնվեք՝ միամտություն կլիներ կարծելը, թե նրանք հրաժարվել են այդ գործիքակազմից, եթե անգամ այսօրվա ակցիաների համար են վճարովի մասնակիցներ ապահովում։

Կոնսենսուս երրորդ. Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ ներհայկական հարցերում օտար ուժերի ներգրավումը (պարզ ասած՝ «դրսից տղա բերելը») անթույլատրելի է։ Իսկ նախկիններն առանձնապես չէին խորշում դրանից ու հիմա էլ չեն խորշում։ Օրումեջ մատնագրեր են գրում կամ Մոսկվա՝ «հավաստի տեղեկություններ ներկայացնելով», թե այս իշխանություններն արեւմտամետ են ու Ռուսաստանի դեմ են աշխատում, կամ Եվրոպա՝ գանգատվելով, թե սրանք իրենց հանձնարարականները չեն կատարում։ Ու երկու դեպքում էլ ենթատեքստը նույնն է՝ «մի բան արեք, պատժեք սրանց»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829