Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյանն Արթուր Վանեցյանի մասին. «Այն մարդիկ, ովքեր մեջքից հարվածել գիտեն, ամեն ինչի ընդունակ են». «Ժողովուրդ»

Փետրվար 07,2020 11:52

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հանդիպում է ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ հայտարարել է իր՝ քաղաքականություն մտնելու եւ կուսակցություն ստեղծելու մասին։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց նախկին թիմակցի քաղաքական գործունեության սկսման հայտարարությանը։

– Պարոն Փաշինյան, Արթուր Վանեցյանը հանդիպման ժամանակ հայտարարել է նաեւ, որ ինքը ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ Դուք տեղյա՞կ եք, թե վարչապետը ինչի համար է Վանեցյանին «գործուղել» Մինասյանի մոտ հանդիպման։ Նպատակը ո՞րն է եղել։

– Ուրեմն մարդը, առհասարակ, որը կարող է Ձեզ հետ խոսել մի բան, հետո գնալ ուրիշի հետ խոսել մի այլ բան, հետո երրորդ տեղ մի այլ բան եւ հարվածել Ձեզ մեջքից, այդ մարդու ասածները ես որեւէ ձեւ չեմ մեկնաբանի։ Անկախ անձից՝ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնը ստանձնած մարդը, երբ որ հայտարարություն է անում, այդ հայտարարությունը որոշակիորեն է ընդունվում։ Տեսեք, Դուք արդեն պնդում եք, Դուք չեք հարցնում՝ նման բան եղել է, թե չէ, Դուք ասում եք՝ եղել է, ու խնդրում եք մանրամասներ։ Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ նման բան ընդհանրապես եղել է։

Ես կրկնում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեջքից հարվածել գիտեն, ամեն ինչի ընդունակ են, ու այդ մարդկանցից պետք է հեռու մնալ կիլոմետրերով, որովհետեւ իրենք իրենց կյանքում որեւէ տեղ որեւէ բարիք չեն կարող ստեղծել եւ որեւիցե դրական բան, բացի փողից, իրենք չեն տեսնում։ Իրենց համար դրականը փողն է, մեծ ավտո, լավ ֆենով արված սանրվածք, բրասլետ, մեկ էլ չինական կուրտկա։ Ներողություն, բայց դա տեսակ է, ու ես այդ տեսակներին չեմ մեկնաբանում, ժամանակը ափսոս է։

– Ձեր իշխանությունները որոշել են Սահմանադրական հանրաքվե անցկացնել, որպեսզի, ի վերջո, լուծեն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հորդորում է նման քայլի չդիմել, ինչո՞ւ ականջալուր չեք լինում։

– Պարոն Մարուքյանն ասում է՝ մի՛ արեք, թե դրանից կօգտվեն նախորդ իշխանությունները, մտահոգություն ունի, որ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծվում է, բայց հայտարարում է, թե դրանից կօգտվեն նախկինները։ Այսինքն՝ նախկինների միակ հույս մնացած ՍԴ-ն, նախկինները չեն օգտվում, հարց է դրանից առաջանում։ Պարոն Մարուքյանը մանիպուլացիաների է ենթարկում, որեւիցե քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, հուսամ, դեմ չի կանգնելու, որ ժողովուրդը իր քվեով որոշի, թե ՀՀ-ում նման Սահմանադրական դատարան պետք է լինի, թե ոչ։ Մենք ասում ենք, որ պետք է այդ հարցը որոշի ժողովուրդը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829