Ադրբեջանը մտադիր է շարունակել ռազմական գործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ հանդիմանը:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայումս ակտիվ աշխատանք են տանում տնտեսական օրակարգի ուղղությամբ: «Լավ արդյունքներ կան առևտրատնտեսական ոլորտում: Անցած տարի Ռուսաստանից Ադրբեջան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ ավելի քան 900 հազար մարդ: Կարծում եմ այս տարի ևս լավ արդյունքներ կունենանք»,-հավելել է Ալիևը:
Գերասիմովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ ռազմական կապերը սերտացնելու համար:
«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գոհացնող են: Մեր ռազմական գերատեսչությունների միջև ընդլայնվում է ռազմատնտեսական համագործակցությունը… Ապագայում կանենք ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ ռազմական կապերը սերտացնելու համար»,-հավելել է Գերասիմովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ