Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա չի կարող համապատասխանել իրականությանը՝ այն դեպքում, երբ համատարած կրճատումներ են գնում պետական կառույցներում. «Հրապարակ»

Փետրվար 07,2020 11:16

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի մի մասից շատերին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ։ Դրանցից շատերն ուղղակի կապ չունեն կառավարության գործունեության հետ եւ հեռու են իրականությունից։ Փաստերի մեջ տեղ են գրավում նաեւ դրույթներ, որոնցով Փաշինյանն ուզում է ցույց տալ, ընդգծել իր առավելությունը նախորդ իշխանությունների նկատմամբ։ Սակայն դրանցից շատերն ակներեւ սուտ են։

Օրինակ. «Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչեւ 49,3%՝ 2018-ի 46,8%-ի եւ 2017-ի 46,3%-ի փոխարեն։ Միեւնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 18%՝ 2018-ի 20,1%-ի եւ 2017-ի 19,9%-ի փոխարեն»։ Սա չի կարող համապատասխանել իրականությանը՝ այն դեպքում, երբ համատարած կրճատումներ են գնում պետական կառույցներում, օպտիմալացվեցին նախարարություններ, փակվեցին գիշերօթիկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, ծննդատներ, տարբեր պետական կառույցների աշխատակիցներ ազատվեցին։

Ըստ Փաշինյանի, իր կառավարությանը 2018-ին հաջողվել է աղքատությունը 2017-ի համեմատ կրճատել։ Դա հերթական մանիպուլյացիան է, որին դիմել է թե՛ Սերժ Սարգսյանի իշխանությունը, թե՛ Փաշինյանի։ Իսկ Հայաստանում աղքատների թիվը չի նվազում, եթե չասենք՝ աճում է։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829