Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտավախություն կա, որ ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի մինչև հանրաքվեն. Սեդա Սաֆարյան. «Ժամանակ»

Փետրվար 07,2020 11:09

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս կարծում է, որ նման վտանգ կա և այդ մտավախությունից հնարավոր չէ օբյեկտիվ հիմքերից ելնելով հեռանալ։

«Մարտի 1-ի գործում մեծ է եղել նաև Սահմանադրական դատարանի դերը։ Եթե նրանցից որևէ մեկին մեղադրյալ չեն ներգրավել, որովհետև հանցադեպի առնչությունը քրեաիրավական ընթացակարգով չի հիմնավորվել, դա չի նշանակում, որ արձանագրվելու է, որ իրենք Մարտի 1-ի հետ կապ չունեն։ Մարտի 1-ը իրենից շատ շերտերի մասնակցություն է ենթադրում, և Սահմանադրական դատարանը ինքը շատ կարևոր դեր է ունեցել այս ամենի մեջ։ Եթե ՍԴ-ն կարողանար մի շարք բողոքներ օբյեկտիվ, առանց իշխանության կամքը հաշվի առնելու եզրահանգումներ աներ ու լուծումներ տար, մենք այս իրավիճակը չէինք ունենա։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը իմանար, որ Սահմանադրական դատարանը կարող է նման պահվածք ունենար, Մարտի 1-ը նման վստահությամբ չէր կազմակերպի, և մենք նման պատկեր չէինք ունենա»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այսօր այնպես չէ, որ Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է Ռոբերտ Քոչարյանին օգնելու համար, այլ է, որ ՍԴ անդամներից յուրաքանչյուրը ինքն իրեն է օգնում՝ գիտակցելով իր դերը դրա մեջ։

«Դրա համար նման մտավախություն կա, որ այո, ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի մինչև այդ հանրաքվեն, բայց միևնույն ժամանակ էլ չեմ կարծում, որ իրենք կարողանան այս աստիճան անարդար բաներ անել։ Բացի դրանից՝ չեմ էլ կարծում, որ նրանց կատարածը հաջորդ եկողները չեն կարողանա փոփոխել։ Մենք ի վերջո պետք է ունենանք մի Սահմանադրական դատարան, որը օրինական կայացված որոշումներ կիրականացնի»,- ընդգծեց Սաֆարյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829