Լրահոս
Օրվա լրահոսը

Ին­չո՞ւ է այդ­քան շատ իշ­խա­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք վե­րահս­կե­լի ՍԴ ու­նե­նա­լը, այդ ի՞նչ աշ­խար­հա­ցունց ո­րո­շում է կա­յաց­նե­լու. «Իրատես»

Փետրվար 07,2020 09:00

Չնա­յած այ­սօր հան­րա­յին օ­րա­կարգն այլ հար­ցով է հիմ­նա­կա­նում զբաղ­ված, այ­դու­հան­դերձ, քա­ղա­քա­կան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում են, թե Ար­ցա­խը վտանգ­ված է, իշ­խա­նու­թյու­նը վատ սցե­նար­ներ է մշա­կել։ Ա­վե­լին, ինչ-ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին են ակ­նար­կում։ Ոչ մե­կը չի ու­զում հա­վա­տալ դրանց, բայց կաս­կած­նե­րը փա­րա­տող էլ չկա։ Իշ­խա­նու­թյու­նը սպա­ռիչ պա­տաս­խան­ներ չու­նի, հս­տակ դիր­քո­րո­շում չի հայտ­նում, չի ա­սում, թե ինչ կա իր մտ­քում։ Ոչ մե­կը չի պա­հան­ջում ման­րա­մասն ներ­կա­յաց­նել բա­նակ­ցա­յին նյու­թը, բայց բո­լորն ու­զում են գո­նե ի­րենց ներ­սում վս­տահ լի­նել, որ այս իշ­խա­նու­թյու­նը եր­բեք ու ոչ մի պա­րա­գա­յում Ար­ցա­խի հար­ցում զի­ջում­նե­րի չի գնա։ Այ­նինչ, լռում են կամ խո­սում են՝ ա­մեն ինչ ա­վե­լի խճ­ճե­լով։

Հա­ջորդ հար­ցը ՍԴ-ի շուրջ քաոսն է։ Իշ­խա­նու­թյու­նը չի հեր­քում, որ այս ա­մե­նը քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված։ Չենք խո­սի այս օ­րե­րի ա­մե­նա­շատ քն­նարկ­վող խնդ­րի մա­սին, թե ինչ­քա­նով է օ­րի­նա­կան ու սահ­մա­նադ­րա­կան այս­պի­սի մե­թոդ­նե­րով ՍԴ-ի ներ­կա­յիս կազ­մի դեմ պայ­քա­րը։ Փո­խա­րենն օ­դում կախ­ված է մեկ այլ հարց՝ ին­չո՞ւ է այդ­քան շատ իշ­խա­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք վե­րահս­կե­լի ՍԴ ու­նե­նա­լը, այդ ի՞նչ աշ­խար­հա­ցունց ո­րո­շում է կա­յաց­նե­լու, ո­րին այ­սօր­վա ՍԴ-ն ընդ­դի­մա­նա­լու է։ Ե­թե նման բան չկա, ժո­ղո­վուր­դը մինչև այս պա­հը նույ­նիսկ չգի­տեր էլ, թե ՍԴ-ն ընդ­հան­րա­պես իր կյան­քում ինչ է փո­խում, որ հի­մա էլ նոր ան­դամ­նե­րով ՍԴ ու­նե­նա­լու հա­մար «հան­րա­յին պա­հանջ» ձևա­կեր­պի։ Պետք է հան­րու­թյա­նը հս­տակ պա­տաս­խան տր­վի, թե ին­չու է պետք ու­նե­նալ «սե­փա­կան» կամ վա­տա­գույն դեպ­քում «չե­զո­քաց­ված» ՍԴ։

Ի­հար­կե, ան­պա­տաս­խան այլ հար­ցեր էլ կան և տն­տե­սա­կան, և քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում, բայց պա­տաս­խա­նողն ո՞վ է։ Ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րը ե­ղել ու մնում են մեր երկ­րի քա­ղա­քա­կան կյան­քի ա­մե­նա­սի­րե­լի ժան­րե­րից մե­կը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829