Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ բացահայտած «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ ՀՀ դրամ. ԵՊԲՀ

Փետրվար 06,2020 23:55

149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում

Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ ՀՀ դրամ:

Որպես հիշեցում, ասենք, որ տարեկան 13 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հաստատությունում 149.270 ՀՀ դրամի բացթողումը, իհարկե, ընդունելի չէ, այնուամենայնիվ, փաստենք, որ նման ցուցանիշը մոտ է կատարելությանը:

Ուսումնասիրելով ԱԱԾ երբևէ եղած այլ հայտարարությունները՝ նկատեցինք, որ եզակի դեպք էր, երբ ենթադրյալ չարաշահված գումարը նշված չէր հայտարարության մեջ:

Հ․Գ․ Ի դեպ, դեռ այս 149,270 ՀՀ դրամի մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։

ԵՊԲՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829