Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան. Tert.am

Փետրվար 06,2020 23:44

Tert.am-ի զրուցակիցն է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Պարոն Բալասանյան, ի՞նչ տեսակետ ունեք Ժնևում կայացած արտգործնախարարների երկօրյա բանակցությունների վերաբերյալ, վերլուծական շրջանակներում նշում են, որ հնգակողմ հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված:

Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բազմիցս Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը ներկայացրել է իր տեսլականը Արցախյան հարցի լուծման վերաբերյալ: Չկա նման բան, ընկեր ջան, եթե ներկայացրել ես, ապա  ներկայացրու համայն հայությանը, ինչու եք գաղտնի պահում, ես ժամանակին ներկա եմ եղել չեմ լսել, փաստաթուղթ չեմ տեսել, բայց իմ լսողությունը և տեսողությունը շատ լավ է, չկա որևէ բանավոր կամ գրավոր փաստաթուղթ, որը ՀՀ վարչապետը մեր հետ քննարկել է:

Դեռևս անցած տարի ես ասել էի, թե Բոլթոնի հայտնի ծրագրից հետո ինչ է կատարվելու: Իմ հավաստի տեղեկություններով՝ Ժնևում քննարկվել է մանրամասն դետալներ Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, ինչը համոզված եմ, չի ստացվելու:

Թաքուն որևէ մեկը չի կարող բանակցություններ վարել, երբ հարցը վերաբերում է նման դեպքերին, կամ տարածքներ հանձնելուն, կոնվենցիաներ ընդունելուն: Պետք է Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները զերծ մնան նմանատիպ հարցերի քննարկումից:

Պլանը հետևյալն է. համատեղ բնակավայրի կառուցապատում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում…

–Կարծում եք, որ ոչ թե հանդիպումներ են ընթանում, այլ բուն բանակցություններ:

– Չկա հանդիպում հասկացությունը, դրանք բուն բանակցություններ են, ՀՀ քաղաքական իշխանությունները թոզ են փչում: Ինձ համար որպես գեներալ, զինվորական բանակցությունների ժամանակ ՀՀ արտգործնախարարի պահվածքը շատ բացական է: Երբ նայում ենք նրա պահելաձևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնպիսի տպավորություն է, որ Մամեդյարովը հաղթել է, հայկական կողմը պարտվողն է: Ադրբեջանը թե՛ արտաքին գործերի նախարարի խողովակով, թե՛ առաջին դեպքով պարզ տեքստով ասում է՝ ինչ է ուզում, մենք պարզ տեքստով ասում ենք՝ ինչ է ուզում Արցախը, ՀՀ քաղաքական իշխանությունը պարզ տեքստով չի ասում՝ որն է այն քաղաքականությունը, որը վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829