Տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։
168.am-ը հարց ուղղեց Ռուբեն Հայրապետյանին՝ ո՞ւմ էին ուղղված Ոստիկանության 6-րդ վարչության շենքի առջև լրագրողների հետ զրույցում «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» վերաբերյալ իր խոսքերը:
«Բայց ես բոլորիդ ներկայությամբ բացահայտ ասել եմ՝ ում նկատի ունեմ: Վիդեոներն էլ կան, ու հիմա էլ կրկնում եմ՝ դրանք ուղղված էին նրանց, ովքեր այդ հրահանգը, այդ հանձնարարությունը տվել են: Իսկ շարքային ոստիկաններն իրենց գործն են անում, իրենց ծառայությունն են իրականացնում, ես իրենց դեմ ոչինչ չեմ էլ կարող ունենալ: Էդ մարդիկ՝ ոստիկանները, ի՞նչ մեղք ունեն, հրահանգ ա՝ կատարում են, իրանց գործն են անում: Ասել եմ ու կրկնում եմ՝ եթե նույնիսկ ոստիկանության աշխատակիցները ինձ պառկացնեին ասֆալտին՝ ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, իմ խոսքն ուղղված էր նման հրահանգ հնչեցնողին և հնչեցնողներին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: