Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում անցկացվել է ոչ մրցակցային ընտրարշավ՝ լուրջ խախտումներով. EMDS

Փետրվար 06,2020 22:15

Ընտրությունների մոնիթորինգի և Ժողովրդավարական ուսումնասիրությունների կենտրոնը (EMDS) փաստում է, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պահպանվում են խաղաղ հավաքների, ազատ արտահայտման սահմանափակումները, իսկ Ընտրական օրենսգիրքը չի ապահովում իրական մրցունակ միջավայր:

EMDS-ը նկատել է բազմաթիվ խախտումներ թեկնածուների գրանցման և առաջադրման ժամանակ, միևնույն ժամանակ կենտրոնը ընդգծել է, որ նման խախտումներ Ադրբեջանում գրանցվել են 2005թ. խորհրդարանական ընտրություններից ի վեր:  Մեծ մասամբ խախտումներ  տեղ են գտել ընդդիմադիր և անկախ թեկնածուների նկատմամբ, որոնք ենթարկվել են ահաբեկումների տեղի գործադիր իշխանությունների, ընտրական հանձնաժողովների կողմից:

Բացի այդ քարոզարշավի ընթացքում ճնշումների ենթարկվել են նաև քաղհասարակության անդամները, քաղաքական ակտիվիստները, թեկնածուները, վերջիններիս ընտանիքների անդամները: Միևնույն ժամանակ ադրբեջանական իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորել՝ ավելի քան 100 մարդու ազատ արձակելու համար, որոնք բանտերում են քաղաքական դրդապատճառներով:

Համանման սահմանափակումները EMDS-ը փաստել է նաև 2019թ. դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829