Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիզայները կարողացել է Միլանում ստեղծել իր բրենդը՝ «Yerishi»-ն. (Ֆոտոշարք)

Փետրվար 06,2020 23:07

Հայերն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում միշտ կարողանում են աչքի ընկնել, և նորաձևությունը ևս բացառություն չէ: Հայազգի դիզայներ, ոճաբան Իրինա Երիցյանը Միլանում ստեղծել է լյուքս դասի պայուսակների սահմանափակ արտադրության «Yerishi» բրենդը, որն արդեն հայտնի և սիրելի է դարձել պայուսակի որակն ու տեսքը գնահատող յուրօրինակ կանանց շրջանում:

Իրինա Երիցյանը ծնվել է Երևանում, մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ում, շատ սիրելով  ճանապարհորդել և կյանքից վերցնել ամենահետաքրքիրը, ցանկություն ունենալով ավելի մոտ լինել միջազգային մշակույթին, որոշել է ուսումը շարունակել այլ երկրում և 2010 թվականից տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ ավարտել է Օքսվորդի համալսարանին կից գործող ”IBS International Business School”-ը , որտեղ ուսանել է “MSs Marketing & Mangement”: Այնուհետ, քանի որ մեծ էր սերը դեպի ուսում և ցանկությունը մոտ լինել նորաձևության աշխարհին,  տեղափոխվել է Միլան, որտեղ ավարտել է ”Istituto Marangoni”-ին՝ ուսումնասիրելով ”Fashion & Luxury Brand management” և այնուհետև` ”Fashion Design”:

Դիզայները նաև ոճաբան է, աշխատում է տարբեր ոլորտի կանանց հետ՝ նրանց արտաքինը դարձնելով ավելի ներկայանալի և համապատասխան միջավայրին:

«Սովորելու ընթացքում ես ուսումնասիրեցի նորաձևության և բիզնես ոլորտի մանրամասները, ծանոթացա նորաձևության և լյուքս դասի արտադրանք ստեղծելու նրբություններին և կանոններին: Սկսեցի տարբեր ընկերություններում աշխատել և փորձ ձեռք բերել, աշխատանքում դառնալ ավելի պրոֆեսիոնալ: Միլանում աշխատելով տարբեր բրենդերի հետ՝ զբաղեցրել եմ մի շարք պաշտոններ. եղել եմ աշխատակազմի ղեկավար, տարբեր ցուցադրություններին ներկայացրել եմ բրենդը, նաև զբաղվել եմ ցուցադրությունների կազմակերպմամբ: Մինչև բրենդիս՝ «Yerishi»-ի,  ստեղծելը երկար և բարդ ճանապարհ եմ անցել, որն էլ ինձ օգնել է որակյալ և օրիգինալ բրենդ (արտադրանք) ստեղծել: Ի դեպ, կա մի հետաքրքիր պատմություն, որն իմ կյանքում շատ մեծ դեր ունեցավ. մի օր, երբ ես և ընկերուհիներս դասերից հետո որոշեցինք սուրճ խմել, այդ պահին պատահաբար հանդիպեցինք հանրահայտ Դոնաթելա Վերսաչեին, ով հետաքրքրությամբ երկար զրուցեց բոլորիս հետ: Շատ երկար չպատմեմ, բայց տպավորիչը այն էր, որ ինձ առանձնացնելով ասաց, որ ես հետաքրքիր մտքեր ունեմ, որոնք, անպայման, պետք է կյանքի կոչել բրենդի տեսքով: Ասեմ, որ շատ անսպասելի էր նման լեգենդից այդպիսի խոսքեր լսել իմ հասցեին»,- պատմում է դիզայները և հավելում, որ բրենդի անվան ստեղծումը ևս հետաքրքիր պատմություն է:

«Yerishi»-ն Երիցյան Իրինայի միքսած հապավումն է, բացի այդ ունի շատ հետաքրքիր և դիզայների համար ինչ-որ չափ միստիկ պատմություն, որի մասին կխոսվի հետագայում, կամ գուցե հենց հավաքածուի միջոցով կներկայացվի հետաքրքիր պատմությունը:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով և լինելով բարձր նորաձևության աշխարհում՝ 2015-ին դիզայներն իր առաջին քայլերն է արել և ստեղծել իր բրենդը՝ «Yerishi»-ն, որը ներկայացնում է լյուքս դասի պայուսակներ:

«Yerishi» բրենդի պայուսակները պատրաստվում են Միլանում միայն բարձր որակի հումքից: Դիզայները 2 տարի անընդմեջ մանրակրկտորեն և բծախնդրորեն նախագծել է պայուսակները ամեն մանրուքի մեջ դնելով մեծ սեր: Բրենդի յուրաքանչյուր շարքն ունի յուրահատուկ նշանակություն և իմաստ

Առաջին շարքը կոչվում է  «EOSTRE», որն իր հերթին նշանակում է նոր սկիզբ: Այս պայուսակաները պատրասված են բարձր որակի կաշվից, և ներսի կողմից օգտագործված է բարձր որակի գեղեցիկ գույներով զամշ: Անգամ պայուսակի վրա եղած մանր մետաղական դետալները արտադրվում են հենց «Yerishi» բրենդի համար, ինչն ավելի է ընդգծում պայուսակների յուրահատկությունները:

Պայուսակների  անունը «լյուքս» ամբողջությամբ համապատասխանում  է այս պայուսակների որակին:

«Eostre»-ն  ավելի էլեգանտ շարք է, գունային յուրօրինակ, անսովոր և հետաքրքիր համադրություն է, իր մեջ ունի մեծ էներգետիկա, որը ամբողջացնում կնոջ բնավորությունը՝ նրան տալով ավելի կանացիություն և յուրօրինակություն:

Դիզայները առաջարկում է  ստանդարտից դուրս գունային անսովոր համադրություններ, որն էլ ավելի կբնորոշի կնոջ օրիգինալ և չկրկնվող լինելը:

«Enso» շարքը շատ հետաքրքիր գունային խառնվածք ունի, մի փոքր ավելի մեծ պայուսակներ են ճամպրուկանման (hand-lugged), ստեղծված են ճամփորդության համար:

«Cozi»-ն նախատեսված է առօրյա օգտագործման համար, ունի գունային լայն ընտրություն, նաև այս պայուսակները մի քանի տարբերակով են օգտագործում: Դիզայներական աշխատանքը թույլ է տալիս իրենց կրել տարբեր ձևերով, բացի այդ առանձնանում է երկար բռնակը և հնարավորություն տալիս որպես  գոտի օգտագործել:

«Քանի, որ պայուսակը կնոջ կյանքի և առօրյայի գրեթե անբաժանելի մասն է կազմում, ստեղծել եմ պայուսակներ, որոնք ներդաշնակ կլինեն տարբեր տեսակի կանանց ներաշխարհին: Դնելով պայուսակների մեջ մեծ սեր և դրական էմոցիաներ, առաջնությունը տալով բարձր որակին, ստեղծեցի պայուսակներ ի հարգանք կնոջ կերպարին: Պայուսակները բնորոշում են նրանց յուրահատուկ և ներկայանալի տեսակը: Ի դեպ ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ ստեղծել պայուսակներ, որոնք կբավարարեն բծախնդիր կնոջ պահանջները, և միևնույն ժամանակ կլինեն նորաձև, դասական, հարմարավետ և յուրահատուկ: Կանանց համար պայուսակներ ստեղծելը մեծ ուշադրություն պահանջող արվեստ է, քանի որ կինն ինքնին յուրահատուկ է, պետք է կարողանաս ճիշտ ընկալել նրան»- նշում է դիզայները:

Առաջիկայում «Yerishi» բրենդը նախատեսում է  կրեատիվ կանանց համար պայուսակների նոր  շարք ստեղծել, որից հետո  շարքը կհամալրվի կոշիկներով, ինչպես նաև տղամարդկանց համար նախատեսված շատ հետաքրքիր հավաքածու է սպասվում, որտեղ կլինեն նաև աքսեսուարներ:

Միլանում և եվրոպական այլ երկրներում մոտ ապագայում սպասվում են տարբեր միջոցառումներ, որտեղ «Yerishi»-ն մասնակցություն կունենա և իր պայուսակները կներկայացնի մուլտի բրենդ խանութներում:

Հասմիկ Սեդրակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829