Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական փոփոխությունների հարցով

Փետրվար 06,2020 19:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական և հարակից փոփոխությունների հարցով: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողների հաղորդագրությունում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնելու որոշում է կայացրել՝ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը քննարկելու համար, որոնք հնարավորություն կտան սահմանադրական փոփոխությամբ դադարեցնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը:

«Այս թեմաները կարևոր են, առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, հաշվի առնելով բարձրացված մի շարք հարցեր, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում կարծիք ստանալու համար հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին: Հավատացած ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր կլինի արագ ստանալ հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում հայ ընտրազանգվածի համար՝ հանրաքվեի անցկացման պարագայում »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829