Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» սիրում է պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա». Անի Սամսոնյան

Փետրվար 06,2020 19:35

«Սա կարող է ունենալ իրավական հետեւանքներ, սա հակասահմանադրական փոփոխություն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՍԴ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին» կազմի լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի «դնող» օրինագծի քննարկումներին:

Ըստ Անի Սամսոնյանի՝ «Իմ քայլն» այսպես որոշել է ավանդույթի համաձայն՝ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա. «Իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա ու ասել՝ ժողովուրդը կանի: Եթե ժողովուրդը ձայն է տվել եւ 88 հոգուն բերել ԱԺ, եւ այդ 88 հոգին ժողովրդին ասում է գնացեք ընտրատեղամասեր, ուրեմն նրանք այստեղ անելիք չունեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829