«Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, որոշ ժամանակ տնօրենի ժ/պ աշխատած դաշնակցական Գևորգ Ալեքյանի խափանման միջոցը փոխվել է․ նա կալանավորումից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` 11 դրվագ` տարբեր չափերի կաշառք ստանալու փաստով:
Կարդացեք նաև
Ի դեպ, ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը լուսանկար է հրապարակել իր էջում Գևորգ Ալեքյանին ազատ արձակվելու պահից, լուսանկարում՝ ինքը, Գևորգ Ալեքյանն ու գործարար Շեկոն՝ Գարիկ Ուզունյանն են, որը կալանավորվել էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հետ վիճաբանելու, ծեծկռտուքի մեջ մտնելու համար ու վերջերս ազատ արձակվեց գրավի դիմաց, գրելով․ «ՔՊ-ի փակածներին կամացից տուն կբերենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Կարապետ Պողոսյանի էջից