Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Նրան դիմավորեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ենթադրվում է, որ ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է Սահմանադրական դատարանին առնչվող աղմկոտ օրինագիծը, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա: Հատկանշական է, որ ավելի քան մեկ ժամ դրսում իրեն սպասած լրագրողներին վարչապետը չմոտեցավ եւ հարցերին չարձագանքեց, միայն ձեռքով ողջունեց:
Այս անգամ էլ լրագրողներին զրկել էին Փաշինյանին մոտենալու հնարավորությունից՝ ԱԺ մուտքերից մեկի մոտ տեղադրելով արգելապատնեշներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև