Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սեւերի մեդիան ամեն օր քարոզարշավ է անելու, ինչի՞ եք իրենց այդ շանսը տալիս, ինչի՞ եք օգնում Սերժ Սարգսյանին, այս ի՞նչ դավադրություն է». Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Փետրվար 06,2020 19:25

«Եթե քննարկում ենք իրավական հարց, ապա իրավունքի դաշտից դուրս ենք: Եթե քննարկում ենք քաղաքական հարց, ապա քաղաքական մեծ սխալի ճանապարհին ենք: Եթե քննարկում ենք մարդկանց խնդիր լուծելու հարց, ապա ափսոս ենք մենք այսքանով»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը:

Մարուքյանն ասաց, որ ամենահեշտը ՀՀԿ-ին հիշելը, նրանց հայհոյելն է, հեշտ է անդադար մեղադրել նախկիններին. «Պարզ է, որ շատ դժվար է լինելու որեւէ ձեւով փորձել մեզ՝ նրանց, ովքեր համաձայն չեն այս իրականացվող գործընթացի հետ, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի կամ նախկինների պաշտպան: Երբ այս շենքում ես 7 տարի կռիվ էի անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին: Շատ դժվար է մեզ մեղադրել, բայց ուզում եմ այդ սաղ մի կողմ դնել: Ի՞նչ ենք անում մենք իրար հետ՝ շատ սխալ քայլ: Ժամը 13-ին նիստը սկսելուց սկսած՝ ամեն ինչ հակասահմանադրական է»:

Ըստ Մարուքյանի, երբ քաղաքական խնդիր լուծելու համար նման սխալ քայլ է արվում, բայց դա ժողովրդի խնդիրը չէ, իշխանությունների խնդիրն է: Իրականում այն դատավորները, որոնք ապօրինի որոշումներ են կայացրել, նրանց հետ իշխանությունները հաշտ-համերաշխ են այսօր:

Մարուքյանն ասաց, որ եթե հիմա իշխանությունները նման քայլ անեն, ՍԴ 7 անդամների լիազորությունները դադարեցվեն, նրանք դիմելու են առաջին ատյանի դատարան, ասելու են, որ իրենց նկատմամբ ապօրինություն է եղել, այն 1 մլրդ դրամը, որ նախատեսվել էր, տալու են էլի իրենց. «Ուրիշ բան եմ ուզում հասկանալ՝ ժողովրդին ո՞ւր եք տանում տեղամասեր, այստեղ արեք, պրծեք, Հայաստանի տնտեսությունը կարիք ունի՞ մինչեւ մայիս ընտրությունների մեջ լինի, մենք մի տարի առաջ ենք քարոզարշավից դուրս եկել, սփյուռքը, ՀՀ ներդրողները հավես ունե՞ն ընտրական գործընթացների հետեւել: Բա ասում եք մեդիան սաղ սեւերի մոտ է, բա սեւերի մեդիան ամեն օր քարոզարշավ է անելու, ինչի՞ եք իրենց այդ շանսը տալիս, ինչի՞ եք օգնում Սերժ Սարգսյանին, այս ի՞նչ դավադրություն է, ի՞նչ եք անում: Հանրաքվեի օրենքը գոնե կարդացե՞լ եք, գիտե՞ք, որ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր, 60 օր պետությունը քարոզարշավի մեջ եք մտցնում, որ ի՞նչ անեք: Գիտեք, որ ԼՂՀ-ում ընտրություններ են սպասվում ու այդ ֆոնին ընտրությունների մեջ եք մտցնում նաեւ Հայաստանը, ինչի՞ համար, Հրայր Թովմասյանի համա՞ր: Արժե՞ Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել ու զոհաբերել, ես կարծում եմ,որ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829