Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանն օգտվել է իր սահմանադրական լիազորությունից». Թևան Պողոսյան

Փետրվար 06,2020 19:20

Հարցազրույց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Հանրապետության նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի Ազգային Ժողով ներկայացված օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

– Վերջերս նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լրատվամիջոցների խնդրանքով ներկայացրել է Հանրապետության նախագահի վերաբերմունքը: Նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ, մեջբերեմ, «Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ եւ մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ եւ արդյունավետ, ծառայի պետական եւ ազգային շահերին»:

Սա պարզ նշանակում է, որ ցանկացած օրենքի փոփոխություն պետք է կատարվի բացառապես իրավական հարթության մեջ, Սահմանադրությունը պետք է փոխվի հանրաքվեի միջոցով, որովհետև դրանով իսկ ժողովուրդն անմիջականորեն է ներգրավվում հանրային կարևորություն ունեցող հարցերի լուծման  գործընթացում։

– Այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի  և  «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների առնչությամբ Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Հանրապետության նախագահի կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և  «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների վերաբերյալ  Սահմանադրական դատարան դիմելու քայլը ուղեկցվել է համապատասխան կից հիմնավորմամբ: Ես պարզապես կնշեմ, որ նախագահ Արմեն Սարգսյանը հավատարիմ է մնում իր մոտեցմանը՝ խորհրդակցել ոլորտի մասնագետների և ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքները, դիրքորոշումները, քննարկել տվյալ հարցի հետ կապված՝ զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները պետական և ազգային շահերի տեսանկյունից, նոր միայն արտահայտել իր վերաբերմունքը տվյալ հարցի, այս դեպքում՝օրենքի վերաբերյալ։

Բացի այդ, մի երկու օր առաջ նաև նշել էր, որ երկրի զարգացումը պետք է հիմնված լինի իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգում է Սահմանադրական  դատարանը, ուստի նախագահ Սարգսյանը, ունենալով հիմնավոր սեփական կարծիք այս օրենքի վերաբերյալ, ծանոթանալով նաև ոլորտի ներկայացուցիչների և մասնագետների կարծիքներին, օգտվել է իր սահմանադրական լիազորությունից և օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան, դրանով իսկ նաև արտահայտելով իր վերաբերմունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829