Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է վերաբերում Ռուբեն Հայրապետյանի` «ոտքերը մաքրելու» արտահայտությանը, ասաց.
«Տարրական կուլտուրայի բոլոր սկզբունքները խախտված են: Իհարկե, հաշվի առնելով, որ նույն կերպ ինչպես ինքն է արտահայտվել, ոստիկանությունը չի կարող իրեն թույլ տալ պատասխանել, որովհետեւ ոստիկանությունը սահմանափակված է օրենքով իր գործառույթները կատարելով եւ համապատասխան հայտարարություններով: Կարծում եմ դրա պատասխանը նա կզգա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ