Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը նոր իշխանությունների օրոք բանակում շարունակվող զոհերի ու ինքնասպանությունների մասին

Փետրվար 06,2020 18:45

Նոր իշխանությունների օրոք էլ բանակում զոհեր ու  ինքնասպանություններ են լինում, դուք խոսում եք բարեփոխումներից, բայց մենք տեսնում ենք, որ Ստեփանակերտին մոտ գտնվող այդ զորամասում տարօրինակ կերպով բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են հայտնվում, արդյոք կասկածելի չէ՞, այդ ամենը հարցերին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց. «Խնդիրն, իսկապես, խորքային է եւ բազմաշերտ է, այսօր ՊԲ-ն հայտարարություն է տարածել, մենք գնում ենք լուծումների ճանապարհով: Համոզված եմ, որ այդ լուծումները շուտով ավելի տեսանելի կլինեն: Հաշվի առնելով բանակի առանձնահատկությունը, որոշ դեպքերում, այսպես ասած, փակ կառույց լինելով, դժվար է լինում հնարավորինս բաց, հրապարակային խոսել, բայց այն որ այդ բոլոր բարձրացված հարցերը մեր օրակարգում է եւ վարչապետի օրակարգում է, կարող եմ միանշանակ ասել: Համոզված եմ, որ ձեռնարկված քայլերը իրավիճակը որոշակի մեղմելու են եւ, հետագայում էլ փոփոխություններ կատարելու հնարավորություն են ստեղծելու»:

ԱԽ քարտուղարի խոսքի մանրամասները՝ տեսանյութերում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829