Կարո՞ղ է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հակակշիռ լինել իշխող ուժին հարցին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Որպեսզի ես պատկերացնեմ՝ հակակշիռ կարող է լինել թե՝ ոչ, ես կփորձեի պատկերացնել այս հրապարակում օրինակ՝ 150 հազար քաղաքացի նրա կողքը կանգնած եւ նրա հրապարակային խոսքը լսելիս: Երբ, որ 100-150 հոգի լինեն, կարող ենք այդ հարցը քննարկել»:
Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության այսօրվա նիստից հետո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ