Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին առաջարկ արեց. «Կա՛մ դուք այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Քոչարյանի խմբակները, կա՛մ եկեք ասեք՝ դե մենք մեր տեղը չենք գտնում»

Փետրվար 06,2020 17:50

«Այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, ինչու ոչ, նաեւ՝ ԱԺ-ում, գժվելու բան է: Գժվելու է, որովհետեւ լրատվամիջոց կա, որը փող է ստանում այն մարդուց, ով Հայաստանում լրատվամիջոց է փակել, ով ԵԽԽՎ-ին ասում էր՝ պոլիտբյուրո, ով ՀՀ-ում քաղբանտարկյալներ էր ստեղծում ու գալիս են` ինձ հարցնում են ԵԽԽՎ-ի զեկույցի մասին, թե բա սա ո՞նց է լինելու: Իմ համար դա աբսուրդ է»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ երկու քրգործով մեղադրվող անձը ինչ-որ խմբակ է ստեղծել՝ իրեն հանրորեն կոչեր են անում, թե ԶԼՄ-ների հետ պարկեշտ խոսեք. «Գժվելու բան է: Մարդակերները, ովքեր մարդ էին ուտում ընդամենը վերջերս, կանգնում են ոստիկանության պատի տակ եւ խոսում ժողովրդավարությունից: Աբսուրդ է սա: Ու գիտե՞ք ինչ դեմքով են խոսում, որ քիչ է մնում մարդ հավատա: Մարդ, ում աշխատողները ամենավատ, սրբապիղծ հոդվածների, անձնական տեսանյութերի հեղինակներ են, մտնում են քաղաքական գործիչների անձնական կյանքի մեջ, այսօր սրբերից են խոսում: Զանգում էին դատավորին, ասում էին՝ սեփականատեր պիտի փոխվի, արա՛: Հիմա ասում են՝ դա ակնհայտ ճնշում է դատավորի վրա, որ խափանման միջոցն, այնուամենայնիվ, կալանքն է ընտրվել: Կոորդինատների ճշտման կարիք կա: Եթե ձեր ասած «էս բութը ստորակետը.. բան», դա անեինք, մենք հեղափոխություն չէինք անի, եթե մենք գործին չմոտենայինք անձնազոհաբար, չհասկանայինք, թե մենք ուր ենք գնում: Չի կարելի կիսահեղափոխական լինել, ասել՝ մենք հեղափոխությանը չէինք մասնակցում, բայց ակտիվ նայում էինք: Ակտիվ նայեք: Բա՞ն է եղել, ինչ-որ բան դուրներդ չի գալիս, եկեք մեր հետ խոսացեք, ասեք՝ մենք այսպիսի առաջարկ ունեմ, ես ձեր հետ զուգահեռ այդ առաջարկն անում եմ»:

Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկ արեց. «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին եւ մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների եւ մնացածի պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել ՀՀ-ում: Կա՛մ ազնիվ եղեք, եկեք ասեք՝ դե մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում ու մարդիկ ձեզ թող այդ ձեւով վերաբերվեն: Ու մի՛ նեղացեք, երբ դուք կանգնում եք, «Իմ քայլի» այս մաքուր մարդիկ, ազնիվ մարդիկ, որոնք իրենց կյանքը, ազատությունը, ճակատագիրն է դրել, որ մենք ունենանք այս լեգիտիմ ԱԺ-ն, փորձում են մի բան անել, ասում եք՝ այ..էդ..էդ,…: Էդ ի՞նչ է: Հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով այն ամեն ինչը, ով չի հասկանում նորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829