Aravot.am-ի հարցին, թե ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիսում ասաց, որ իշխանական շրջանակներում հեղափոխության գաղափարներին դավաճանած մարդիկ կան, ինչպե՞ս է սա մեկնաբանում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացված են: Իսկ այն մասով, որ չենք արդարացրել, ժամանակի ընթացքում կարդարացնենք: Իհարկե, կան պահանջներ, որոնք դեռ մենք չենք արդարացրել: 2018 թվականի ընթացքում ոչ ոք չէր պատկերացնում, որ 2019 թվականին Հայաստանում 500 կիլոմետր ճանապարհ կկառուցվի, որ ձեռք կբերենք 4 հատ ՍՈՒ, բանակում բարեփոխումները: Ես կարծում եմ, որ շատ հարցերում քաղաքացիների ակնկալիքները երբեմն գերազանցել ենք: Իրողության փոփոխության հետ նաեւ քաղաքացիների պահանջներն են փոխվում, երբ որ մենք կառուցել ենք 500 կմ ճանապարհ, դրանով քաղաքացիների ակնկալիքները չեն սպառվում, եւ շարունակում են իրենց ակնկալիքների նշաձողը բարձրացնել: Մենք պատրաստ ենք այդ նշաձողերին համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո: Պարոն Գրիգորյանը խոսելով, միջազգային կառույցների արձագանքի մասին, ասաց, որ լուրջ խնդիրներ չի տեսնում. «Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, հետընթաց չենք ունենալու: Այդ հարցում նախ՝ հետաքրքրված ենք մենք ու ժողովուրդը: Բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, լուծելու ենք առաջնահերթությունը ներքին քաղաքականությանն ու ներքին պահանջին, իհարկե աշխատելով նաեւ միջազգային հանրության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ