Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ձեր թարախ արյունն այս երկրի վրա չպիտի՛ թափվի, հեռացե՛ք… ես երդում եմ ինձ կերել՝ սրանց վերջը պիտի գա». Սասուն Միքայելյանի ելույթը՝ ԱԺ-ում

Փետրվար 06,2020 17:18

Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագծի քննարկումը ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ուշագրավ ելույթ ունեցավ՝ դիմելով նախկին իշխանություններին: Նա նախ իր ելույթում հիշեցրեց, թե այս տարիների ընթացքում ՍԴ-ն ինչ ծառայություն է մատուցել իշխանություններին՝ դակելով «բռնազավթված իշխանության» կայացրած որոշումները:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Պարոն Մարուքյան, դուք այցելել եք ինձ կալանավայր, դուք հասկացե՞լ եք, թե ես ինչի համար եմ դատվել, ես չեմ հասկացել: Հասկանո՞ւմ եք, ՍԴ-ն ոչ մի բան չարեց… Քիչ առաջ հարց եք տալիս, թե մեծամասնություն եք, չե՞ք կարող հարցը որոշել, ինչի՞ եք ժողովրդին խառնում: Ուզում ենք ժողովուրդը որոշի այս հարցը: Նախորդ իշխանություններն ուզում են տանել փակուղի, ուզում են տանեն քաղաքացիական պատերազմի, որի գնահատականը էլի պիտի ժողովուրդը տա, որովհետեւ մենք ժողովրդի ձայնով ենք այստեղ: Այսօր այս իրավիճակից ելնելով՝ պետք է ժողովուրդը էլի որոշի»:

Սասուն Միքայելյանն անդրադարձավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: Հիշեցնենք, նա ասել էր, որ մի գեղեցիկ օր ոտքերը մաքրելու է իրենց վրա: Նա ասաց. «Ասում է՝ Նիիկոլիկ, ոտքերս մաքրելու եմ: Ես էլ կարամ ասեմ՝ Սերժիկ, Ռոբիկ, այդքան դաժանություն եմ կրել, լավ գիտեք, բայց ես ինձ թույլ չեմ տվել նման բան ասել, որովհետեւ հարգում եմ այդ ինստիտուտը»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ Փաշինյանին ընտրել է համայն հայությունը: Փաշինյանի հետ կարելի է շատ հարցերով վիճել, բայց այն հարցում, որ երկիրը բռնազավթած իշխանությունը հեռացել է, այդ հարցն անվիճելի է. «Այս ժողովուրդը պրծավ, դուք գիտեք՝ այս դահլիճից արյան հոտ է գալիս: Ինչքան էլ բերեն զարդարեն, օվալաձեւ անեն, տափակ, երկար, քառակուսի, այս դահլիճից արյան հոտ է գալիս: Ես այստեղ տեսել եմ Կարեն Սերոբիչին գլխից որ խփել էին, արյունը լերդացած ու ուղեղը… Ես երդում եմ ինձ կերել՝ սրանց վերջը պիտի գա, որովհետեւ հայի ձեռքով թուրքից դաժան իրենք կարողացան այդ ամենն անել: Եթե ՍԴ-ն իրեն ճիշտ պահեր, եթե հոկտեմբերի 27-ից հետո, մարտյան դեպքերից հետո, նրանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենթի հարց դրվեց, ՍԴ-ն մի տարի ժամանակ տվեց, հետո էլի ջրին գնաց… Էդ սաղ տեսել ենք, ժողովուրդ ջան: Այսօր փակուղի ենք մտել՝ նախորդ իշխանության ձեռքով: Պրծե՛լ եք, ժողովուրդ, գնացեք, ի սեր Աստծո, հեռացե՛ք, էս ժողովուրդը ձեր թարախ արյունն այս երկրի վրա չպիտի թափի, գնացե՛ք, հասկանո՞ւմ եք, հեռացե՛ք: Էլ դուք իշխանության չեք գա, աշխարհն էլ շուռ գա, այս մարդիկ հիմար չեն, վերջիվերջո տանջված ժողովրդին թողեք իրենց երկիրը կառուցի: Ինչ քանդել եք այս տարիների ընթացքում, թողեք, մեր ժողովուրդն արարող է, կարող է անի: Եվ ոտ մաքրել… որ զանգում ասում են՝ արա, էս ի՞նչ արիր, մեռնեմ քեզ, կոտորած արիր…Ես երբեք թույլ չեմ տվել մեկիդ կպնեմ, որովհետեւ ինձ եմ նսեմացնում: Բայց այսօր հպարտություն եմ ապրում, որ համայն հայությունը ընտրել է վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դու այդ ժողովրդի վրա՞ ես ոտ մաքրում: Ժողովուրդը Նիկոլի հետ, որ մի հատ էլ քայլ անի, ոչ թե քո վրա ոտերը կմաքրի, այլ կտրորի կանցնի, ուշքի եկեք, տղե՛ք, հեռացե՛ք, հեռացեք խաղաղությամբ»:

Սասուն Միքայելյանն ասաց,որ ՍԴ-ն պետք է լինի եկեղեցու վերջին մոմը ու այստեղ խնդիրն այն չէ, թե որ տառն է սխալ, ստորակետն իր տեղում չէ, բութը այլ տեղ պետք է լինի, իրավական խախտումեր են, իրականում իրավական խախտումներ եղել են երկար տարիներ ու այդ իշխանությունը նորից ուզում է վերակենդանանա՝ խառնակելով:

Խոսելով Հրայր Թովմասյանի մասին՝ նա ասաց, որ 2000 թվից ճանաչում է նրան, նորմալ, պարկեշտ իրավաբան էր ու օգնել է իրեն ընտրությունների ժամանակ. «Բայց այս իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, ընկել է այդ ցանցի մեջ: Եթե թողեն, Հրայր Թովմասյանը պարկեշտ մարդ է, կթողի կգնա, այդքան բանը հասկանում է, չեն թողնում գնա, որովհետեւ ընկել է ծուղակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829