Բաքվում՝ Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների նիստի շրջանակում, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են արցախյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, Մամեդյարովն իր գործընկերոջը տեղեկություններ է հաղորդել Ժնևում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին:
«Հանդիպմանը Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը»,-ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մետ:
Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային նախագծերի կարևորությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ