Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում մենք ի վիճակի ենք հանրաքվե կազմակերպել՝ ազատ, արդար, թափանցիկ». Վահագն Հովակիմյան

Փետրվար 06,2020 17:00

«Նախագծի առաջին ընթերցմամբ չընդունվելը կարգավորված չէ ԱԺ կանոնակարգ օրենքով: Այդ թվում կարգավորված չէ այն, որ առաջին ընթերցումից առաջ ԱԺ-ն արդյոք պե՞տք է դիմի ՍԴ: Միանշանակ ամրագրված է, որ եթե սահմանադրական փոփոխությունը չի ընդունվում, խորհրդարանը կարող է դիմել հանրաքվեի: Ունենք իրավիճակ, երբ ԱԺ կանոնակարգ օրենքը կարգավորում է երկրորդ ընթերցման փուլը, սակայն չի կարգավորում առաջին ընթերցումը»,-լրագրողների հետ զրույցում այսօր «Իմ քայլի»՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություն ենթադրող օրինագծի քննարկմանը, որով առաջարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին» կազմի դատավորների պաշտոնավարման հարցը դնել հանրաքվեի, ասաց նախագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հարցին՝ «հանրաքվեի օրինականությունը կասկածի տակ չի՞ դրվի, իրավական խնդիրներ չե՞ն առաջանա», Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Հարցի պատասխանը կտա ժողովուրդը: Երբ հանրաքվեն անցնում է ազատ, արդար, թափանցիկ, երբեք… Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով հանրաքվեն ամենալեգիտիմ կարգն է, որը կարող է տեղի ունենալ: Կազմակերպման ընթացակարգը, համոզված եղեք, ազատ, արդար, թափանցիկ կլինի: ՀՀ-ում մենք ի վիճակի ենք կազմակերպել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829